Վայոց ձորի մոռացված
գյուղերի անորոշ ապագան
Մենք՝ Հետք Մեդիա Գործարանի մի խումբ ուսանողներս, Արցախի շրջափակման 6-րդ ամսում սկսեցինք ուսումնասիրել և «գույքագրել» փոքրաթիվ բնակչություն ունեցող հայաստանյան գյուղերը։ Փորձում էինք ներկայացնել Հայաստանի՝ 100-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրերը, դրանց աշխարհագրությունը, ռեսուրսները, ենթակառուցվածքները, մարդկանց կյանքը, բնակչության դինամիկան։ Փորձում էինք նաև հասկանալ՝ արդյոք դիտարկվո՞ւմ են այս գյուղերը արցախցիների հնարավոր վերաբնակեցման համար, և ինչ է արվում այդ ուղղությամբ։