ՎիդեոՓետրվար 4/2021

Պատմելով սեպտեմբերի 27-ը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին մարդկանց մեծ մասը գուցե չի էլ հիշում, թե ինչով էր զբաղված։ Անյա Աղբալյանն ու Գարիկ Գրիգորյանն այդ մարդկանցից չեն։ Նրանք շատ լավ են հիշում, թե ինչպես լսվեց առաջին դղրդյունը և սկսվեց արցախյան հերթական պատերազմը։

Անյան ու Գարիկը Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղից են։ Սեպտեմբերի 29-ին Գարիկը վիրավորվել է ականանետի հարվածից, կորցրել աջ աչքը։ Բժիշկներին հաջողվել է վիրահատությամբ աչքի արտաքին տեսքը վերականգնել, բայց տեսողությունը՝ ոչ։ Ստացել է բեկորային վնասվածքներ, տասնյակ բեկորներ հանվել են մարմնից, բայց որոշները դեռ ոսկորների մեջ են։

Անյան չորս երեխաների հետ մնացել է Արցախում։ Երբ արդեն իրավիճակն անկանխատեսելի է դարձել, Հայաստան է եկել։ Պատերազմի օրերին, երբ կորցրել էին հայրական տունը, ամուսինը ծանր վիրավորումներով հիվանդանոցում էր, Անյան իմացել է, որ կրկին մայրանալու է։ Ասում է, որ փոքրիկը պատերազմի սարսափները հաղթահարելու իր խորհրդանիշն է։

Այս տեսանյութում սեպտեմբերի 27-ի պատումն է՝ Անյայի ու Գարիկի խոսքերով։ Նրանք նույն տան մեջ նույն իրադարձություններն ապրել են յուրովի։

Հեղինակ՝

Ուսանողներ

Աննա

Արզումանյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան