Ֆոտո պատմությունՀուլիս 28/2021

Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը

Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 01.jpeg

Խորհրդային Միության ժամանակների սերունդը, հավանաբար, ժպիտով կհիշի Սևանի Ռակետա նավերը: Ասում են, որ այն Խորհրդային միության ժամանակ զբոսաշրջային պարտադիր վայրերից էր. ով այցելում էր Սևան, պետք է նավով զբոսներ։ Ռակետաները երկուսն են եղել։ Նավավարները միշտ կոկիկ հարդարված համազգեստով էին։

Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 02.jpeg

Ռակետաներից մեկի մեջ եմ… չէ, կոկիկ հարդարված նավավարը չկա, ոչ էլ զբոսաշրջիկներին եմ տեսնում: Արտաքուստ Ռակետա նավը սիրուն համադրվում է Սևանի կապույտի հետ, որ հետևից ուշադիր եմ նայում, թվում է՝ դեռ լողում է: Ներսի պատկերն ինձ համար տխուր է. պարզվում է՝ Ռակետա նավը երկրորդ կյանքում ռեստորան է եղել, որի գործունեության դադարից հետո՝ հիմա, նավը կիսաքանդ ու լքված մնացել է Սևանի ափին, շատ դեպքերում էլ այն ոչխարների ու կովերի համար լավ հանգստավայր է:

Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 03.jpeg
Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 04.jpg

Ամեն ինչ շատ սիմետրիկ ու Խորհրդային Միության բնորոշ ճարտարապետական լուծումներով է: Դեռ չեմ ուզում գուգլել, դեռ բացահայտում եմ, ներսում եմ… Դե՜, կիսաքանդ վիճակ, մեկ-մեկ մտածում եմ՝ իմ ծանրությունից հատակը կփլվի ու ես էլ կդառնամ Ռակետայի ու էս շինության նման կիսաքանդ:

Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 05.jpg
Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 06.jpeg

Բակում լողավազան է, որը կրկնօրինակում է Սևանի ուրվագիծը:

Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 07.jpg
Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 11.jpg

Չէ, բայց իրոք, շա՜տ սիրուն է, պատշգամբները, պատուհանները: Ամենասիրունը երրորդ հարկի պատշգամբն է. Էստեղից Սևանը Ատլանտյան օվկիանոսին իր հմայքով չի զիջում: Մինչև վերջին հարկ չեմ բարձրանում, վտանգավորության աստիճանի քանդված է, բայց արդեն տպավորված եմ:

Ափը հարմար ու սիրուն է, հիմա մաքրությամբ չի փայլում, բայց ժամանակին ամենամաքուր ափերից է եղել:

Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 09.jpeg
Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 10.jpg

Հիմա էլ գնում եմ Սևանի ազգային պարկ։ Սպիտակ ավազով պատված ափ Սևանում առաջին անգամ էի տեսնում: Էստեղ մտնելն արգելվում է, որովհետև տարածքը բնապահպանական կարևոր նշանակություն ունի. վերահսկվում ու պահպանվում է : Դե, լրագրողական մի փոքր համառության շնորհիվ կարողացա մտնել այս սիրուն ափ:

Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 11.jpg
Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 12.jpg

Պարկի տարածքում արգելվում են տարատեսակ միջոցառումները, ինձ էլ թույլ չտվեցին շատ լուսանկարել:

Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 13.jpg
Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը 14.jpg

Սևանը թաքնված ու սիրուն շատ տարածքներ ունի: Ռակետաները, պանսիոնատը ինձ համար մի քանի ժամով կենդանացան, բայց հիմա, որ գնամ, էլի իրենք լքված ու կիսաքանդ են մնալու:

Հեղինակ՝

Ուսանողներ

Արփի

Բարսեղյան

Դասախոս՝

Դասախոսներ

Իննա

Մխիթարյան