«Փոքր» թատրոն

դերերում. 
Արեգ 
Էլեն 
Էլինա
Մարիամ 
Նոնա
Անի
Աննա
Գոշա
Գոռ 
Մանե 
Նարե
Տաթև 
Նանե 
ուրիշներ։

ետնաբեմ

«թատրոնում ապրում ենք»։

«թատրոնի մարդիկ հետաքրքիր երևակայություն ունեն»։

«թատրոնը մեր հարմարավետ տեղն ա»: 

«դերասանական վարպետություն, դերասանական խոսք, պար։ Հիմնականում էտյուդներ ենք բեմադրում․ կերպար ենք վերցնում և իրեն տեքստ տալիս։ Պարի դասերին ավելի շատ շարժման տեխնիկայի վրա ենք աշխատում, պլաստիկայի։ Իմպրովիզացիաներ ենք անում, կոնտակտ պարեր»։

«ներկայացումներից մեկում տեքստս խառնեցի ու պետք ա ասեի «պիտի դառնաս դու ինձ կին», ասացի «պիտի դառնամ ես քեզ կին»։ Հանդիսատեսը չնկատեց, բայց մենք հազիվ էինք մեզ զսպում, որ բեմի վրա չծիծաղենք»։ 

«թատրոնի երեխեքն անկեղծ են»։ 

«դասերի ժամանակ գրքերի ու ֆիլմերի քննարկումներ ենք ունենում»:

«իմ առաջին դերը Հայֆեսթի ժամանակ է  եղել։ Ներկայացումը կոչվում էր «Էմոցիաների թանգարան»: Ես ընտանիքի անդամ էի․ ընտանիքը կործանվում էր։ Պետք  է անշարժ կանգնեինք։ Շատ բարդ էր»: 

«էտյուդների ժամանակ խմբերի ենք բաժանվում ու ընտրում թեմաներ: Սկզբում որոշում ենք իրավիճակը, հետո կենտրոնանում տեղի ընտրության վրա։ Հետո կերպարների բաշխում ենք անում: Եթե Էլինան խմբում է, ուրեմն վայրը կամ կերպարը հետաքրքիր ու տարօրինակ է լինում»։ 

«թատրոնում հանգստանում եմ»։

«թատրոնի երեխեքը ոնց որ մեծացած լինեն մի տանը»։ 

«չեմ համարձակվի ինչ-որ մի դեպք համարել ամենաթույնը, որովհետև մյուս դեպքերը կնեղանան»։ 

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: