Սուպերմարկետների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

Հիմք ընդունելով Հետք Մեդիա Գործարանի՝ սուպերմարկետներում աշխատանքային իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել։ 

Վարչական ակտում ներառվել են նյութում դիտարկված սուպերմարկետները, որտեղ աշխատելու փորձառություն էին ունեցել մեր լրագրողները։ Տեսչական մարմնից տեղեկացրին, որ հունվարի 3-ին սուպերմարկետներին ծանուցել են վարույթ հարուցելու մասին, որի շուրջ գործողությունները կընթանան առաջիկա 30 օրվա ընթացքում։

Սուպերմարկետների հսկիչ-վաճառողների աշխատանքային առօրյայում արձանագրել էինք խախտումներ, ինչպիսիք են աշխատանքային պայմանագրի օրինակը չտրամադրելը, ընդմիջման և հանգստի սահմանված ժամանակահատվածից ավելի քիչ ժամանակի տրամադրումը, ապօրինի տույժ-տուգանքները, ինչպես նաև անչափահասների աշխատանքային պայմանների խախտումները։

Հետք Մեդիա Գործարանը հետևողական է, և տեսչական մարմնի վարույթի արդյունքների մասին կտեղեկացնենք առաջիկայում։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: