ՎիդեոԱպրիլ 5/2021

«Ա՞ջ», թե՞ «ձախ»

Պայմանական «աջի» և բազմիմաստ «ձախի» միջև մեր ընտրությունները երբեմն պայմանավորվում են արժեքներով, որոնցով ապրում ենք և ընտրություն կատարելու մոտիվներով, որոնք, ի դեպ, կարող են բոլորովին էլ ռացիոնալ չլինել․․․

Ծանոթությունների և ժամադրությունների համար նախատեսված հավելվածներն ու կայքերը գալիս են փոխարինելու մեր ինտիմ, անձնական հարաբերությունների կազմակերպման ավանդական դարձած ձևերին։ Սոցիալական հարաբերությունների այսպիսի վիրտուալացումը, որը հաճախ ստեղծվում է հասարակության մի մոդելի համար, բոլորովին այլ կերպ կարող է գործարկվել մեկ այլ հասարակությունում։ Օրինակ, դրանք կարող են նպաստել հասարակության արագ արդիականացմանը, այս դեպքում՝ բարոյականության մասին պատկերացումների վերանայմանը, սեռականության, գենդերային կարծրատիպերի, ընդունված նորմերի կազմաքանդմանը։ Իհարկե, սա էլ իր հերթին կարող է հանգեցնել ընթացիկ միջսեռային հարաբերությունների ճգնաժամերի, բայց միգուցե դրանք անհրաժե՞շտ ճգնաժամեր են․․․

Ֆիլմը փորձ է սոցիալական փորձարկման միջոցով հանրային հարթակ դուրս բերելու տեքստեր, որոնք, որպես կանոն, շրջանառվում են ներսեռային միջավայրերում։ Ընտրված ձևաչափը հնարավորություն է տալիս վեր հանելու ընկալումներ ու պատկերացումներ, որոնք դժվար են հանրայնորեն արտիկուլացվում կամ երբեմն տաբուացված են հանրայնացման համար։ Մասնավորապես, այսպիսով բախման մեջ է դրվում առաջարկվող առնականության (մասկուլինության) և դրա նկատմամբ առկա պահանջարկի հարցը։

Ֆիլմում փորձ չի արվում ընդհանրացնելու կամ պարտադրելու ներկայացված դիտանկյունը․ դրանք հավելվածի ընդամենը մի քանի օգտատերերի տեսանկյուններ են։ Ճիշտ է, դրանք իրար նման են, բայց այդպիսով hնարավորություն է ստեղծվում էլ ավելի սրելու խնդրի հակասականությունը՝ թողնելով վերաբերմունք ստեղծելու և լուծումներ գտնելու ձևերը ամեն մեկի ընտրությանը։

Հեղինակ՝

Ուսանողներ

Հասմիկ

Կնյազյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան