Ֆոտո պատմությունՀունիս 22/2021

Մի ձեռքով լողանալ

Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գերակշիռ մասը կառուցվել են Խորհրդային ժամանակաշրջանում, որոնք սպասարկել են քաղաքներին և դրանց մոտակա գյուղերին։ Համայնքների այն հատվածները, որոնք չեն սպասարկվել, փորձել են իրենց միջոցներով լուծել ջրի և կոյուղու խնդիրը։ Ներկայումս դրանց տեխնիկական վիճակն անմխիթար է, և տվյալ ոլորտում մեծածավալ ներդումները ոչ միայն կենսական անհրաժեշտություն են դարձել, այլև առաջացնում են բնապահպանական խնդիրներ։

0.jpg

Իմ հայրենի գյուղը՝ Ճամբարակը, որը Գեղարքունիքի մարզի հյուսիսարևելյան մասում գտնվող սահմանամերձ քաղաք է, ևս զուրկ չէ այս խնդիրներից։ Որոշ թաղամասեր դեռևս չունեն մշտական ջուր, կոյուղի։ Պապիս հիշողություններն առավել քան թարմ են։ Բաղնիքը վերանորոգել է, բայց ջուր չունի. «1960-ականներին 11-12 տարեկանից գնում էի բաղնիք։ Մինչև 90 թիվը գործել ա, հետո քիչ էին գալիս մարդիկ արդեն, ջուր-բան էին սկսել քաշել…

1-2.jpg

Ջուրը նապոռով չէր։ Բարակ, կամաց էր գալիս։ Կածելնին մազութով էր աշխատում։ Գազը 70-ականների կեսերից նոր քաշել են։ Աշխատողները մալականներ էին։ Իրանք շատ աշխատասեր էին ու կարողանում էին էդ ծանր աշխատանքն անել. մազութով դե դժվար ա։

3-copy.jpg

Որ ուզում էիր բոլորի հետ չլողանաս, մենակով գնաս, մի օր շուտ զանգում, առանձին համար էիր վերցնում։ Ընդհանուր լողանալը 20 կոպեկ էր, առանձինը՝ 60: Ընդհանուր 30-40 մարդ իրար հետ լողանում էին. նայած շաբաթվա ինչ օր էր։ Շաբաթ ու կիրակի էնքան լիքն էին ներսում, որ ասեղ գցելու տեղ չկար։ Ջահել տղերքն էլ գնում, կնանոց պատուհանների կռասկեն քարով, կոպեկով մի ձև քերում էին, նայում։ Տենց մի տասը գյուղ իրար հետ լողանում էինք»,- պատմում է պապս։

2-1.jpg3-1.jpg
2-1.jpg
2-copy.jpg
7-copy.jpg5-1.jpg
7-1.jpg
2-copy-1.jpg
9.jpg
2-copy-2.jpg
8-1.jpgFinal_ED_011-copy.jpg10.jpgFinal_ED_014-copy.jpgFinal_ED_015-copy.jpg

Հեղինակ՝

Ուսանողներ

Էլեն

Դանիելյան

Դասախոս՝

Դասախոսներ

Իննա

Մխիթարյան