war_pets
ՎիդեոՓետրվար 9/2021

Կենդանիներ, որոնց փրկեցին պատերազմից


Արցախյան պատերազմի ժամանակ տուն-տեղ կորցրին ոչ միայն հազարավոր մարդիկ, այլ նաև նրանց չորքոտանի ընկերները: Մարդկանց պես՝ նրանց էլ տարբեր ճակատագրեր բաժին հասան:

Անտեր ու անտուն մնացած բազմաթիվ կենդանիների փրկեց ու կացարան տվեց Հրանտը:

Ջուլիետայի ընտանիքը պատերազմի ընթացքում համալրվեց. ծնվեց Իվա անունով կատվի ձագուկը:

Մեկ այլ կատվի որդեգրեց Տիգրանը, նրան անվանեց Ժինգյալիկ:

Շուշիում բնակվող բազմազակ ընտանիքը Երևանում դժվարությամբ բնակարան գտավ, շունը՝ Արջուկն ու կատուն՝ Ռիժիկը, հիմնականում անցանկալի հյուր էին երևանաբնակ տանտերերի համար:

Աստղիկն ընդունեց ու խնամեց ռմբակոծությունից վիրավորված Արիին, հետո օգնեց նրան տեղափոխել ԱՄՆ՝ բուժումը շարունակելու, թեև ինչ-որ պահի նաև մտածում էր շանը քնեցնելու մասին:

Սա պատմություն է նրանց մասին, ովքեր փրկեցին և ում փրկեցին պատերազմի ժամանակ:

Հեղինակ՝

Ուսանողներ

Քրիստիան

Գինոսյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան