the-book-of-memory
ՎիդեոՓետրվար 11/2021

Գիրք հիշողության

Պատերազմը սկսվեց կիրակի: Երկուշաբթի առավոտյան բոլորս կազմ-պատրաստ Հետք Մեդիա Գործարանում էինք՝ քննարկելու էստեղ՝ թիկունքում, մեր անելիքը: Լրագրություն նոր-նոր սովորողներիս համար հեշտ չէր մասնագիտական փորձը սկսել պատերազմի մասին պատմություններից: Հեռվից հետևելը նույնպես դժվար էր:

Որոշեցինք գնալ Արցախ ու մեր բաժին գործը մոտիկից անել: Մի քանի ձախողված փորձերից հետո նոյեմբերի սկզբին վերջապես հաջողվեց. կամավոր բժիշկների հետ մեկնեցինք Արցախ՝ նրանց աշխատանքը վավերագրելու: Կինոն սկսվեց, երբ Քարվաճառի անցակետում անվտանգության աշխատակիցը մեզ տեսավ շտապօգնության մեքենայում: Դրան հաջորդեց արգելքների շարքը՝ ճանապարհին ամեն ինչ պոտենցիալ ռազմական օբյեկտ է, վտանգավոր է, հեռախոսներն ու տեսախցիկները ոչ մի դեպքում չմիացնել:

Հիվանդանոցում էլ առանց թույլտվության նկարահանումն արգելված էր: Մեզ ոչ ոք չէր ճանաչում, երևի արդար էր, որ չէին վստահում: Բայց մի քանի ժամ, ու հիվանդանոցում սկսեցին հարմարվել մեր ներկայությանը: Էս անգամ էլ ներքին արգելակները խանգարեցին. նկարել էլի չստացվեց: Ծանր օրերին սկսնակ լրագրողի կարգավիճակում տեսածս ու ապրածս որոշեցի հուշագրել ու բաց թողնել ֆիլմի տեսքով, որ անցնող ամիսներն ու տարիները չհամարձակվեն աղավաղել պատկերները:

Հեղինակ՝

Ուսանողներ

Սոնա

Ներսեսյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան