Արմեն Միրզոյան

Ադմինիստրատիվ մենեջեր

armen_mirzoyan

Կենսագրություն

2019 թվականի վերջից համակարգում եմ Հետք Մեդիա Գործարանի աշխատանքները։ Ապահովում եմ Մեդիա Գործարանի աշխատանքների բնականոն ընթացքը և կազմակերպումը։ Ղեկավարել և ղեկավարում եմ մի շարք նախագծեր։

2020 թվականից նաև «Հետք» առցանց պարբերականի լրագրող եմ, որտեղ հիմնականում լուսաբանում եմ հետպատերազմական գործընթացներն ու ՀՀ արտաքին քաղաքականությունը։

2018-2019 թվականներին աշխատել եմ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունում, որտեղ զբաղվել եմ վիքիակումբների համակարգմամբ։ Համակարգել եմ նաև միջազգային կրթական մի քանի նախագծեր։ 10 տարուց ավելին Հայերեն Վիքիպեդիայի ակտիվ խմբագիրներից եմ։ 2019 թվականին աշխատել եմ նաև ՀՀ Ազգային ժողովում։

2022 թվականից ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի հայցորդ եմ։

2012-2018 թվականներին սովորել եմ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժնում, իսկ այնուհետև՝ «Հանրային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրում։

2018-2019 թվականներին սովորել եմ նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Ոչ առևտրային հատվածի կառավարում» հետբուհական ծրագրում։