Արմինե Դանիելյան

Տեխնիկայի պատասխանատու

Armine Danielyan

Կենսագրություն

Ես թատերագետ եմ։

2016-2020 թվականներին սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտություն բաժնում։

2021-2022 ուս. տարում ուսանել եմ Հետք Մեդիա Գործարանում։

2021 թվականին «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի հետ իրականացրել եմ կանանց իրավունքներին նվիրված ֆոտո-ցուցահանդես։

2022 թվականից «Իմ Ռադիո»-ում պատրաստում և վարում եմ «ԹատրON» հեղինակային ռադիոհաղորդումը։

Ներկայում ուսումնասիրում եմ 21-րդ դարի թատրոնն ու դրա խնդիրները։

2023-ի փետրվարից աշխատում եմ Հետք Մեդիա Գործարանում՝ որպես տեխնիկական պատասխանատու։

Շատ եմ կարևորում ոչ ֆորմալ կրթությունը, որովհետև Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ոչ բոլորն ունեն։