Լիանա Սայադյան
Արտաքին հաղորդակցության և ֆոնդահայթայթման պատասխանատու
Կենսագրություն
2021 թվականից Հետք Մեդիա Գործարանի արտաքին հաղորդակցության պատասխանատուն եմ։
«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունում եմ 2001 թվականից, նախ՝ որպես լրագրող, 2005-ից՝ որպես փոխխմբագիր։
Կրթության մեջ ներդրումն ամենակարևոր գործն եմ համարում։ Այդ նպատակով դեռևս 2001-ից պրակտիկ լրագրությանը զուգահեռ դասավանդում եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դոցենտ եմ։
Փոխխմբագրի աշխատանքը մշտապես զուգորդել եմ ֆոնդահայթայթման հետ։ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության գործունեության համար բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր եմ կազմել և ղեկավարել, ներկայացրել եմ «Հետքը» Հայաստանում և արտերկրում՝ տարբեր հարթակներում, կոնֆերանսներում և այլն։
Մասնագիտական վերապատրաստումներ եմ անցել ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցների խմբագրություններում, լրագրության դպրոցներում։ Գիտելիք և հմտություն փոխանցելը հաճելի զբաղմունք է ինձ համար։
Լրագրողների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչն եմ Հայաստանում, և իմ անդամությունն այս կազմակերպությանը փորձում եմ օգտագործել՝ մեր երկրի և հայաստանյան մեդիայի խնդիրները հասու դարձնելու եվրոպական կառույցներին։