Լիլիթ Ալեքսանյան

2021-2023 թվականներին Տեխնիկայի պատասխանատու

Lilit Aleksanyan

Կենսագրություն

2020 թվականին ընդունվել եմ Հետք Մեդիա Գործարան որպես ուսանող։ Նույն թվականի դեկտեմբերից սկսել եմ աշխատել որպես Հետք Մեդիա Գործարանի տեխնիկական սարքավորումների որակի վերահսկման պատասխանատու։ Լուսաբանում եմ աշխատանքային իրավունքների խնդիրները տարբեր ոլորտներում։

2014 թվականից մինչ այսօր աշխատում եմ ֆրիլանսեր։ Ստեղծում եմ տարածաշրջանային ֆոտոպատմություններ Swiss Surprise Magazine-ի համար:

Նկարահանում եմ սոցիալական գովազդներ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի», «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի, «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության համար։

2014-2018 թվականներին սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում։

Շատ եմ կարևորում կրթությունը, քանի որ այն ոչ միայն մեր ապահով կյանքի գրավականն է, այլև նպաստում է վստահելի աշխարհի ձևավորմանը։ Կրթության շնորհիվ ստեղծվում է ավելի լավ միջավայր, որտեղ մարդիկ կարող են տարբերակել ճիշտն ու սխալը։