yerevan_earthquake
ՏեքստՄարտ 10/2021

Քաղաքը երկրաշարժ էր քննարկում

Հանդերձարանից դուրս եմ գալիս առաջին շրջազգեստը հագած, ինքնավստահ, պտտվում սրահում գլխավոր հայելու առաջ, որսում եմ վաճառողուհու հայացքը, շրջվում եմ դեպի նա. «Ոնց որ կոկետուհի լինես, սրանից միայն այս գույնն ա մնացել, իսկը քո համար ա կարած», ասաց վաճառողը։

Եվ իրոք, շատ էր սազում։ Գինը թանկ չէր, գույնն էլ համապատասխանում ունեցածս միակ բարձրակրունկ կոշիկներին ու նոր պայուսակիս։ Չեմ տանջվի, հանդերձարանում թողած երկրորդ շրջազգեստն էլ չեմ փորձի։

Միանգամից լռություն տիրեց։ Ոչինչ չհասկանալով՝ առանց շտապելու փոխվեցի, հավաքեցի իրերս ու դուրս եկա։ Նայում եմ առջևումս կանգնած մարդկանց ու զգում, որ ինչ-որ բան է կատարվել։

Հարցուփորձ եմ անում. պարզվեց մինչ ես հանդերձարանում էի, երկրաշարժը ցնցել էր քաղաքը։ Մարդիկ վախեցած էին։ Նոր հագուստը ձեռքիս քայլում եմ Մաշտոցի պողոտայով։ Կապ չկա, ինտերնետ չկա, մետրոն երևի աշխատում է։ Քաղաքը մի քանի րոպե առաջ երկրաշարժն է ցնցել ու ես ոչինչ չեմ զգացել. երևի ինձնով շատ էի տարվել։ Փողոցի անհանգստությունն ու լարվածությունը ինձ է փոխանցվում, հետո կրկնապատկվում-եռապատկվում է, երբ չեմ կարողանում զանգել հարազատներիս։ Կապ չկա, ինտերնետ չկա, մետրոն աշխատում է։ Ես դեռ ոչ ոքի հետ չեմ խոսել, չգիտեմ, թե հարազատներս ինչպես են, մտնում եմ կենդանիների խանութ՝ կատվիս համար կեր առնելու։

Զանգեց տատս, ձայնի մեջ դող կար՝ շատ է վախեցել։ Տեսակապով զանգեցի մամային ու պապային, իրար ժպտացինք, հասկացանք, որ ամեն ինչ լավ է։ Խոստացա, որ շուտ կգնամ տուն։ Կապն ընդհատվեց՝ մետրոյում էի։ Ավելի ուշ հեռախոսակապը վերականգնվեց։ Քաղաքը երկրաշարժ էր քննարկում։

Հեղինակ՝

Ուսանողներ

Սուսինա

Խաչատրյան

Դասախոս՝

Դասախոսներ

Լուսինե

Բեքարյան