Վերադարձ Մետաքսի կոմբինատ. աշխատակիցների հիշողությունները

մետաքսի կոմբինատ

Պատմության հերոսները՝
Ծաղիկ Վարդանյան
Անահիտ Կրճիկյան
Հայկանուշ Մեծիկյան

Երևանի Սեբաստիա 37 հասցեում տասնամյակներ շարունակ ամենօրյա եռուզեռ էր: 1953 թվականին հիմնված՝ Լենինի անվան Մետաքսի կոմբինատն աշխատանքով էր ապահովում հազարավոր մարդկանց, իսկ այստեղ արտադրվող բնական ու արհեստական կտորեղենն արտահանվում էր Խորհրդային Միության երկրներ: Շատ աշակերտներ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո գործի էին անցնում ու դառնում կոմբինատի հավատարիմ աշխատակից: Մետաքսի կոմբինատի երեք աշխատակիցներ առաջին անգամ այցելում են մոտ 20 տարի առաջ փլուզված գործարան, որից մնացած ավերակների ու փոշու մեջ դեռևս կարելի է տեսնել բոժոժները, թելերն ու մետաքսի պատառիկները: Այս մարդկանց համար գործարանի փլուզումը ցավոտ հուշ է, իսկ երջանիկ դրվագները ժպիտով են հիշում: 

Մետաքսի կոմբինատի հսկայական շենքը Խորհրդային միության փլուզումից հետո մասնավորեցվել և վարձակալությամբ է տրվել մի քանի ընկերությունների։ Շենքի մի մեծ մասը, սակայն, շարունակում է մնալ դատարկ և ավիրված։  

Հեղինակներ՝ Եվա Հարությունյան, Սեդա Առաքելյան, Անգին Ծատուրյան

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: