Metaks-combine
ՎիդեոՀունիս 20/2022
  • armenian
  • english

Վերադարձ Մետաքսի կոմբինատ. աշխատակիցների հիշողությունները

Երևանի Սեբաստիա 37 հասցեում տասնամյակներ շարունակ ամենօրյա եռուզեռ էր: 1953 թվականին հիմնված Լենինի անվան Մետաքսի կոմբինատն աշխատանքով էր ապահովում հազարավոր մարդկանց, իսկ այստեղ արտադրվող բնական ու արհեստական կտորեղենն արտահանվում էր Խորհրդային Միության երկրներ: Շատ աշակերտներ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո գործի էին անցնում ու դառնում կոմբինատի հավատարիմ աշխատակից: Մետաքսի կոմբինատի երեք աշխատակիցներ առաջին անգամ այցելում են մոտ 20 տարի առաջ փլուզված գործարան, որից մնացած ավերակների ու փոշու մեջ դեռևս կարելի է տեսնել բոժոժները, թելերն ու մետաքսի պատառիկները: Այս մարդկանց համար գործարանի փլուզումը ցավոտ հուշ է, իսկ երջանիկ դրվագները ժպիտով են հիշում:

Մետաքսի կոմբինատի հսկայական շենքը Խորհրդային միության փլուզումից հետո մասնավորեցվել և վարձակալությամբ է տրվել մի քանի ընկերությունների։ Շենքի մի մեծ մասը, սակայն, շարունակում է մնալ դատարկ և ավիրված։

Պատմության հերոսները՝
Ծաղիկ Վարդանյան
Անահիտ Կրճիկյան
Հայկանուշ Մեծիկյան

Հեղինակներ՝

Ուսանողներ

Սեդա

Առաքելյան

Ուսանողներ

Անգին

Ծատուրյան

Ուսանողներ

Եվա

Հարությունյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան