Ֆոտո պատմությունՓետրվար 9/2023
  • armenian
  • english

Ոսկու աշխարհ

Երևանի կենտրոնում գտնվող հանրային բաղնիքի պատմությունը ավարտվեց 1992 թվականին, երբ Վաղարշ Աբրահամյանը Ռուսաստանից եկավ Հայաստան, գնեց տարածքն ու իրար գլուխ հավաքեց ոսկերիչներին։ Երեսուն տարիների ընթացքում տարածքը դարձել է ինը հարկանի ոսկեփայլ բարձրահարկ՝ շուրջ 5000 աշխատակցով։ Վարպետներն այս շենքում ոսկին մշակում են, դարձնում զարդ ու վաճառում։

Աշխատանքային օրվա ավարտին վաճառականները բողոքում են իրենց սոցիալական վիճակից և սկսում են հաշվել թղթադրամների հաստ կապերը։ «Ոսկու Աշխարհի» մենեջեր Վիգեն Հովսեփյանը կատակում է` «Վաճառականները ոսկին դնում են դոշակների տակ, դոշակները բարձրանում են այնքան, որ հասնում են առաստաղին, և վերևից գոռում են՝ օգնեցեք, օդ չկա շնչելու»։

Ոսկու շուկան անվերջ նկարելու տարածք է։ Անհաշվելի թվացող տաղավարներ՝ դեմ–դիմաց շարված, ու մեջը՝ շողշողացող ոսկին։ Փայլը շատանում է՝ խառնվելով պատերից կախված ու սեղաններին դրված հայելիների արտացոլանքին։ Շլացնող գծերի ու փայլերի մեջ փորձում ենք նկատել մարդկանց։

Յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։ Շատերն այստեղ են սկզբից, երբ նոր էր շուկան բացվել։ Հպարտանալով են խոսում դրա մասին։ Կան մարդիկ, որ մինչև այստեղ գալն ապրել են այլ կյանքով ու մասնագիտությամբ՝ եղել են տնտեսագետներ, շինարարներ՝ Լիբանանից ու Սիրիայից, Սովետական Միության ռազմաօդային ուժերում ծառայածներ, նույնիսկ՝ բալետ պարողներ ու բանաստեղծներ։ Նրանց բոլորին կապողը, մարդկությանը վաղուց հայտնի, համեմատաբար փափուկ և անհամեմատ թանկ դեղին մետաղն է՝ ոսկին։

GOLD_001.jpgGOLD_002.jpgGOLD_003.jpgGOLD_004.jpgGOLD_005.jpgGOLD_006.jpgGOLD_007.jpgGOLD_008.jpgGOLD_009.jpgGOLD_010.jpgGOLD_011.jpgGOLD_012.jpgGOLD_013.jpg

Համահեղինակ՝ Վալենտինա Գրիգորյան

Հեղինակներ՝

Ուսանողներ

Ջուլիետտա

Հովհաննիսյան

Ուսանողներ

Սվետլանա

Մովսիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան