Գարիկ Հարությունյան

«Տվյալների լրագրություն» առարկայի դասախոս

garik-harutyunyan

Կենսագրություն

Լրագրող եմ աշխատում 2013-ից։ Ռազմինֆոյում զբաղվել եմ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական թեմատիկայով, եղել եմ խմբագիր։ «Շանթ» հեռուստաընկերությունում եղել եմ հեռուստալրագրող և լրատվական թողարկումների վարող։ «FactorTV»-ում զբաղել եմ հեռուստալրագրությամբ, տնտեսական թեմայով հարցազրույցներով։ Վերջապես «Ampop.am»-ում մասնագիտանում եմ տվյալների լրագրության մեջ։

Մասնագիտական հետաքրքրություններս են տվյալների լրագրությունը, փաստերի ստուգումը, թեմատիկ՝ տնտեսությունը և ռազմական ոլորտը, ավելի լայն՝ թվային լրագրությունը և ամեն նորը։

2021-ից դասավանդում եմ ԵՊՀ-ում։ Նաև անցկացնում եմ լրագրողների, այլ մասնագետների ու պետական աշխատողների վերապատրաստումներ՝ տվյալների վերլուծության և վիզուալացման թեմայով։