Դաթո Աբուլաձե
Սոցիալական մեդիայի պատասխանատու
Կենսագրություն
2020 թվականից համակարգում եմ Հետք Մեդիա Գործարանի ներկայացվածությունը սոցիալական մեդիայում։ Մեդիա Գործարանն ինձ համար նախ և առաջ որակյալ, արժեքավոր և պահանջված մեդիաարտադրանք ստեղծելու հարթակ է։
Նաև դասավանդում եմ «Վիքիգաղափարախոսություն/վիքիխմբագրում» առարկան «WikiGraphers. վիզուալացնելով ազատ գիտելիքը» կրթական նախագծի շրջանակներում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 2009-2011 թվականներին սովորել եմ Հայաստանի ժուռնալիստների միության «Պատանի ժուռնալիստ» դպրոցում, որտեղ ստացել եմ լրագրության հիմնարար գիտելիքներ։
2012-2017 թվականներին ուսումս շարունակել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որն ավարտել եմ գերազանցությամբ։ Շատ եմ կարևորում լրագրողի և առհասարակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների աշխատանքը, քանի որ այն մեծ դեր ունի տեղեկացված և կրթված հասարակություն ձևավորելու գործում։
Որպես լրագրող աշխատել եմ «Առավոտ» օրաթերթի առցանց խմբագրությունում, լուսաբանել եմ երիտասարդներին հուզող թեմաներ։ Թղթակցել եմ նաև «Հետք» և «Նոր միտք» առցանց պարբերականներին։
2014-2020 թվականներին աշխատել եմ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունում՝ որպես հաղորդակցության և սոցիալական մեդիայի պատասխանատու և համակարգել եմ կազմակերպության ներկայացվածությունը սոցիալական ցանցերում։
2012 թվականից խմբագիր եմ հայալեզու ամենամեծ հանրագիտարանում՝ Վիքիպեդիայում։ Կամավորությունն ինձ համար հաճելին և օգտակարը համատեղելու միջոց է, իսկ Վիքիպեդիայի պարագայում՝ գիտելիք փոխանցելու և ստանալու։
Վարում եմ նաև «Հետք» առցանց պարբերականի էջերը սոցիալական մեդիայում։