Լիլիթ Թարխանյան
Կրթական ծրագրի պատասխանատու
Կենսագրություն
2020 թվականից ղեկավարում եմ Մեդիա Գործարանի կրթական բաժինը՝ դասախոսների և ուսանողների՝ նորարարական մեթոդներով դասավանդելու և ուսում ստանալու գործընթացը։ Ուրախ եմ, որ կարող եմ իմ փորձն ու գիտելիքները ներդնել այս նախագծում և նպաստել դրա կայացմանն ու զարգացմանը։
Հետք Մեդիա Գործարանի շրջանակներում համակարգել եմ նաև «WikiGraphers. վիզուալացնելով ազատ գիտելիքը» կրթական նախագիծը և Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցը։
Երկար տարիներ աշխատում եմ կրթական ոլորտում։ Կարծում եմ, որ ցանկացած մարդ այս աշխարհում կրթվելու իրավունք ունի և ուժերիս ներածին չափով փորձում եմ իմ ներդրումն ունենալ կրթական նոր հարթակների ստեղծման և զարգացման գործում։ 2013-2019 թվականներին համակարգել եմ Վիքիմեդիա Հայաստանի կրթական ծրագրերը, որի շրջանակներում հարյուրավոր ուսանողներ, աշակերտներ և ուսուցիչներ հնարավորություն են ստացել մասնակցել ազատ գիտելիքի ստեղծմանը Հայաստանի ամենամեծ առցանց հանրագիտարանում՝ Վիքիպեդիայում։
2013 թվականին մի շարք երկրների կրթական ծրագրերի ղեկավարների հետ հիմնադրել ենք «Վիքիպեդիա Կրթական համագործակցություն» ցանցը, որտեղ մասնակիցները կիսվում են իրենց գիտելիքներով և փորձով՝ աջակցելով այլ կրթական ծրագրերի հասնել իրենց առջև դրած նպատակներին։
Շուրջ 9 տարի է, ինչ զբաղվում եմ առցանց կամավորությամբ։ Իմ կարծիքով կարևոր է ոչ միայն ինչ-որ բան ստանալը, այլև տալը։ Բացի այդ, կամավորությունն ինքնակրթվելու հրաշալի հնարավորություն է․ Վիքիպեդիայի և մյուս վիքինախագծերի, Կոնգրեսի գրադարանի և Գուտենբերգի նախագծի ակտիվ կամավորներից եմ։
2008 թվականին ավարտել եմ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը` անգլերեն և իսպաներեն լեզուների մասնագետ եմ։