Սեդա Գրիգորյան

«Վիդեոսթորիթելինգ» առարկայի դասախոս

Սեդա Գրիգորյան

Կենսագրություն

Սեդա Գրիգորյանը վավերագրող ռեժիսոր է և մեդիա մասնագետ։ Կինոյի և մեդիա ոլորտում մասնագիտական կրթություն է ստացել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Ֆլորիդայի նահանգային համալսարանում (ԱՄՆ) և Արևմտյան Լոնդոնի համալսարանում (Մեծ Բրիտանիա):

2011-2016 թվականներին Սեդա Գրիգորյանը հանդիսացել է CivilNet ինտերնետային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, նկարահանել հեռուստատեսային և վավերագրական ֆիլմեր, ռեպորտաժներ Հայաստանում, Թուրքիայում, Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում:

Տևական ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում քաղաքացիական նախաձեռնություններում, որոնց բարձրացրած խնդիրների մասին պատմող մի շարք վավերագրական աշխատանքներ ունի։

2017-ին նկարահանված «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմը, որը պատմում է սփյուռքահայ անվանի արվեստագետներ Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի, Էրիկ Նազարյանի և Վահե Բերբերյանի «Արդարություն Հայաստանում» քաղաքացիական նախաձեռնության ստեղծման և 2017-ի Խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցության մասին, Կանադայում՝ Տորոնտոյի ՆՈՒՌ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին, մասնակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին՝ Հայկական համայնապատկեր ծրագրում (2018), ԱՐՓԱ կինոփառատոնին (2018), Բրյուսելում կայացած «Bridges. East of West» տարածաշրջանային կինոփառատոնին (2019) և այլն:

Սեդա Գրիգորյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստման դասընթացների և ֆորումների՝ Ինտերնյուս (Մեդիա նախաձեռնությունների կենտրոն) ՀԿ-ի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի, Canal France International-ի, EAVE On-Demand-ի իրականացրած ծրագրերի շրջանակներում և այլն:

2018-ից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարն է։

2018-ին ղեկավարել է GAIFF Pro կինոյի զարգացման հարթակի C2C տարածաշրջանային համատեղ կինոարտադրության շուկան:

2018-ից Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի անդամ է։

«ԴԱՐ» հիմնադրամի տարածքային զարգացման Գագարին Նախագծի մեդիայի և հաղորդակցության պատասխանատուն է:

Ֆիլմագրություն

  • «Հայկական Շեքսպիր» - (work-in-progress) վավ․, 2019
  • «Ճանապարհ դեպի տուն» - վավ․, 2018
  • «Ապագայի հիշողությոն» - էքսպերիմենտալ կարճ․, 2017
  • «Լոնդոնի ձայները» - վավ․, 2016
  • «Սկյուտարում՝ Զաբել Եսայանի հետքերով» - TV վավ․, 2014
  • «Բարի լույս» - էքսպերիմենտալ վավ․, 2011
  • «Ընդհատված թռիչք» - վավ․, 2008