Անուշ Մկրտչյան

Արխիվի պատասխանատու

Anush Mkrtchyan

Կենսագրություն

Մուլտիմեդիա լրագրող եմ, այս պահին աշխատում եմ վավերագրական վիդեոպատմությունների, ռեպորտաժների և ֆոտոպատմությունների վրա։

Սովորում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Մեդիայի, կինոյի և գովազդի ֆակուլտետի «Լրագրություն» բաժնում։ Սովորել եմ նաև Առաջին ալիքի Մեդիա Ակադեմիայում՝ այս անգամ հեռուստալրագրության բաժնում։

2022-2023 ուս. տարվա Հետք Մեդիա Գործարանի շրջանավարտ եմ։ Մասնագիտական գլխավոր փորձառությունս այստեղ եմ անցել, և ինձ համար կարևոր դարձած աշխատանքներս առաջին անգամ այստեղ են հրապարակվել։

Աշխատել եմ լրագրող, անցել կարճաժամկետ պրակտիկաներ տարբեր լրատվամիջոցներում։ Թեպետ կարևորում եմ ֆորմալ կրթությունը և որոշ բացառություններով համարում պարտադիր՝ ոչ ֆորմալ կրթության հետքերով գնալիս մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր ծրագրերի եմ մասնակցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

Բացի այն, որ թիմով Հետք Մեդիա Գործարանում աշխատում ենք հատուկ նախագծերի վրա, 2023 թվականի տարեսկզբից համակարգում եմ Հետք Մեդիա Գործարանի արխիվը։

Աշխատանքներ