Ստեփան Խաչատրյան

«Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր» (GIS) առարկայի դասախոս

stepan_khachatryan

Կենսագրություն

Ես աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) և ջրային ռեսուրսների մասնագետ եմ։

Կրթությունս սկսել եմ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում (2004-2010), այնուհետև մագիստրոսական ծրագրով շարունակել Գերմանիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի և Սլովենիայի համալսարաններում (2015-2017): Ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, որի ընթացքում ձեռք եմ բերել ամենահետաքրքիր փորձը։

Աշխատանքային գործունեություն սկսել եմ 2008 թվականից, որի ընթացքում հասցրել եմ աշխատել թե՛ պետական, թե՛ մասնավոր (հասարակական կազմակերպություններ, բիզնես) հատվածում։

2021 թվականից հիմանադրել եմ GeoGeeks կազմակերպությունը, որի հիմնական գործունեության ոլորտը GIS ծառայություններն են։ Զուգահեռաբար դասավանդում եմ ՃՇՀԱՀ-ում։

Հետք Մեդիա Գործարանին միացել եմ 2021 թվականին՝ հավատալով, որ հիանալի հնարավորություն է ստեղծվել բացահայտել GIS-ը լրագրության ոլորտում, ինչը և շարունակում ենք անել անդադար․․․

Աշխատանքներ