Սոնա Քոչարյան

«Վիդեոսթորիթելինգ» առարկայի դասախոս

sona_kocharyan

Կենսագրություն

Վավերագրող ռեժիսոր, վիդեո և մուլտիմեդիա լրագրող եմ: Աշխատանքային փորձառությունս սկսել եմ հեռուստատեսությունից, ապա որպես մուլտիմեդիա լրագրող համագործակցել տեղական, տարածաշրջանային և միջազգային մեդիա հարթակների հետ:

Գործընկերոջս՝ Մարինե Քոչարյանի հետ արտադրել ենք երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)»-ը և «Մուրատ»-ը: Դրանցից առաջինի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել կանադական հեղինակավոր «ՀոթԴոկս» (Hot Docs) կինոփառատոնում, որտեղ ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ նշման, ապա ցուցադրվել և մրցանակների արժանացել միջազգային այլ փառատոներում և մրցույթներում: «Ինչ կլինի հետո»-ն իմ ու Մարինեի երրորդ համատեղ և առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմի նախագիծն է:

Լրագրությունը սկսել եմ ուսումնասիրել Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ապա մեդիա մենեջմենթի ու մուլտիմեդիա լրագրության մագիստրոսի աստիճան եմ ստացել Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում (GIPA): Չիվնինգ կրթաթոշակի աջակցությամբ ավարտել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) «Էթնոգրաֆիկ և վավերագրական ֆիլմարտադրություն» բաժնի մագիստրատուրան: Լոնդոնում նկարահանել եմ «Բաժանում» վավերագրական ֆիլմս:

Հետք Մեդիա Գործարանում դասավանդում եմ 2020 թվականից: Ներգրավված եմ կրթական և մեդիա արտադրության այլ նախագծերում Հայաստանում և Արցախում:

Աշխատանքներ