Կատյա Մամյան

«Տվյալների լրագրություն» առարկայի դասախոս

kate_mamyan

Կենսագրություն

Հետք Մեդիա Գործարանին միացել եմ 2020 թվականի ամռանը։ Այստեղ դասավանդում եմ «Տվյալների լրագրություն» առարկան: Ինձ համար կարևոր է որակյալ, ստուգված և տվյալների վրա հիմնված լրագրությունը, այդ իսկ պատճառով բարձր եմ գնահատում Հետք Մեդիա Գործարանի ջանքերը՝ Հայաստանում բարձրորակ լրատվական դաշտ ձևավորելու գործում։

Մասնագիտությամբ տվյալների լրագրող եմ։ 2019 թվականին ավարտել եմ Մոսկվայի «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի» (Higher School of Economics) հաղորդակցության, մեդիայի և դիզայնի ֆակուլտետը։ Սովորելու ընթացքում ուսումնասիրել եմ մի շարք նորարարական և արդիական գործիքներ, որոնք տարեցտարի ավելի շատ են կիրառվում միջազգային լրագրության մեջ՝ նպաստելով որակյալ և տարբերվող նյութերի ստեղծմանը։

2019 թվականից համագործակցում եմ «Ինֆոքոմ»-ի հետ՝ աշխատելով տվյահեն նախագծերի վրա, ինչպես նաև մենթորություն տրամադրելով լրագրողներին՝ տվյալների հավաքագրման, վելուծության և վիզուալացման ուղղություններով։

2025 թվականի ամռանը ավարտել եմ Նյու Յորքի Lede Program-ը՝ տվյալների լրագրության ոլորտում աշխարհում առաջատար ծրագրերից մեկը։ Այդ ընթացքում խորացրել եմ գիտելիքներս և սովորել՝ ինչպես կիրառել նոր, ժամանակակից գործիքներ:
Այս գիտելիքբերը սիրով ներդնում եմ կրթական ծրագրերի մեջ՝ ուսանողների հետ կիսվելու և մեդիա ոլորտի զարգացման նպատակով։

Ինձ մոտիվացնում են նոր մարտահրավերներն ու մասնագիտական աճի հնարավորությունները։

Աշխատանքներ