Վահան Ստեփանյան

«Ֆոտոսթորիթելինգ» առարկայի դասախոս

vahan_stepanyan

Կենսագրություն

Ես մեկն եմ` պատկերի ու ձայնի միջակայքում։ PAN Photo գործակալության համահիմնադիրն ու ղեկավարը, և RAMBALKOSHE-ի ստեղծողը։

2000 թվականից զբաղվում եմ լուսանկարչությամբ, լուսանկարներս տպագրվել են The New York Times, The Guardian, Esquire, Time, Vogue և մի շարք այլ միջազգային պարբերականներում։ Գործակցել եմ Universal Music, ECM records, Levis, Microsoft և այլ ընկերությունների հետ։ 2005-07-ը ծառայել եմ ՀՀ զինված ուժերում` Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բաժնում որպես լուսանկարիչ։ 2007-ին Գնել Նալբանդյանի հետ ստեղծել ենք newmag ամսագիրը, որի գեղարվեստական տնօրենն եմ եղել։

2009-ին Արմեն Ազարյանի հետ ստեղծել ենք PAN Photo գործակալությունը, որի լուսանկարները տարիների ընթացքում հայտնվել են աշխարհի թերևս բոլոր հայտնի ու անհայտ թերթերում և պարբերականներում։

2013-ին եղել եմ TEDxYerevan կոնֆերանսի բանախոսներից: 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումները լուսաբանող ֆոտոդեպարտամենտի ղեկավարը, նաև պաշտոնական կայքի արտ-տնօրենը, նույն թվականին Լիլիթ Ստեփանյանի, Լիա Մխիթարյանի և Տիգրան Համասյանի հետ ներկայացրել ենք Հայաստանը Prague Quadrennial-ում։ 2015-17-ին լուսանկարչություն եմ դասավանդել «Այբ» դպրոցում։ 2016-ին ստեղծել եմ RAMBALKOSHE ժամանակակից արվեստի թանգարանը։

Բացի այդ, հեղինակել եմ 3 գիրք-ալբոմ` առաջինը Կաննի կինոփառատոնի լուսանկարներով, երկրորդը՝ Հայոց ցեղասպանության մասին, իսկ երրորդը՝ նվիրված «Армянское радио»-ին: Դասավանդել եմ և ցուցահանդես ունեցել 20-ից ավելի երկրում։

Աշխատանքներ