Մարիամ Բարսեղյան
«Գրելու հմտություններ» առարկայի դասախոս
Կենսագրություն
Կրթությամբ բանասեր եմ, հայոց լեզվի և գրականության մասնագետ, սովորել եմ Երևանի պետական համալսարանում:
Գործունեությամբ լրագրող եմ: Շուրջ 10 տարի աշխատել եմ Հայաստանի հանրային ռադիոյի քաղաքական-վերլուծական հաղորդումների խմբագրությունում՝ որպես լրագրող և խմբագիր, ավելի քան 10 տարի՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում: Լուսաբանել եմ խորհրդարանի աշխատանքը, վարել «Երկրի թեմա» քաղաքական հարցազրույցների շարքը:
Խորհրդարանի աշխատանքը լուսաբանող գործընկերներով 2010 թվականին ստեղծել ենք Parliamentmonitoring.am վերլուծական-վիճակագրական կայքը: Այն դիտարկում է Ազգային ժողովի աշխատանքները, ներկայացնում վիճակագրական տվյալներ պատգամավորների գործունեության վերաբերյալ:
Տարբեր նախագծերի շրջանակում համագործակցել եմ Ա1+ի, Ինտերնյուսի, Մամուլի ակումբի, Հանրային լրագրության ակումբի հետ: Աշխատել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ որպես հանրային կապերի պատասխանատու:
Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր եմ անցել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Թուրքիայում:
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում դասավանդել եմ Լրագրության հիմունքներ, Հետք Մեդիա Գործարանում դասավանդում եմ Գրելու հմտություններ առարկաները: